Ձմեռային ճամբարի աշխատակարգ 08.01-28.01.2024

Ուղղությունները՝

  • Մարմնամազության սուգատես
  • Ձմեռային մարզական խաղեր, ճամփորդություն
  • Բնագիտատեխնիկական ստուգատեսի նախապատրաստում
  • Ճամբարի համագործակցային նախագծերը
  • Տեխնոլոգիական աշխատանք /կավագործություն, խոհանոցային գործունեություն/
  • նոր համակարգչային ծրագրերի ուսումնասիրում
  • Ճամփորդություններ
Շաբաթվա աշխատակարգ

Հունվարյան նախագծեր

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի շրջանակում իրականացրել ենք դասարանական օրացույցով նախատեսված բոլոր նախագծերը:

Նոյեմբեր ամսին բացակայել եմ 4 անգամ, աղջկաս առողջական խնդիրների պատճառով, ինձ փոխարինել է Աստղիկ Արսենյանը:

Յուրաքանչյուր առավոտ օրը սկսում ենք ընդհանուր պարապմունքով: Առաջին դասարանի սովորողների հետ երգում ենք մեր սովորոծ երգերը, բերանացի արտասանում սովորոծ բանաստեղծությունները:

Ներկա եմ եղել բոլոր ուրբաթ-համերգներին, մասնակցել Արևմտյան դպրոցի մեդիաուրբաթին:

Աշխատանքի եմ գալիս իմ անհատական գործիքով և կիրառում ուսումնական գործունեության ընթացքում, կատարում եմ մատենավարություն /ներկա-բացակա/

Դասարանական բլոգը համապատասխանում է պահանջներին և մշտապես թարմացվում և փոփոխվում է

Ինքնակրթվում եմ մանկավարժական հոդվածներ, մեթոդներ կարդալով, տարբեր երկրների մանկավարժությունը ուսումնասիրելով:

Յուրաքանչյուր ամիս ճամփորդում ենք և ամփոփումները կցում նախագծերին:

Մասնակցում և անցկացնում եմ մարզական պարապմունքներ առաջին դասարանի սովորողների հետ

Սեպտեմբերից մինչև հիմա հաղթահարել ենք շատ փորձություններ՝ իրար սիրելու և վստահելու, հարգելու և հասկանալու: Միասին ճամփորդել ենք, հաղթահարել ենք բարձունքներ: Իրականացրել ենք ծեսեր, մասնակցել ստուգատեսների և ֆլեշմոբերի: Ուսումնական առաջին շրջանը անցել է շատ հետաքրքիր և բուռն աշխատանքային:

Դեկտեմբերի 25-29 աշխատակարգ

Հունվարի 3-5 առցանց աշխատանք

Հունվարի 3

10:00-11:30 Երկրորդ ուսումնական շրջանի աշխատակարգի կազմում, զարգացման բնութագրերի ամփոփում

11:30-12:30 «Ուսումնական ձմեռ» նախագիծ-նյութերի հավաքում, հրապարակում բլոգում

12:30-14:00 Աշխատանք դասարանական բլոգում, մատենավարություն

Շարունակել կարդալ

Այցելություն Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն. Սանտայի նվերները

Սովորողների ամենասիրելի և ամենասպասելի իրադարձություններից է թատրոն այցելելը: «Սանտայի նվերները» ներկայացումը մեծ և գեղեցիկ հեքիաթով լցրեց մեր օրը: