Ուսումնական պլանի իրականացման մասին

Ուսպլան 1-3

Ըստ ուսումնական պլանի կրթահամալիրում ուսուցումը կազմակերպվում է Դասարանական օրացույցով, որը ներառում է կրթահամալիրյան և դասարանական նախագծեր: Օրացույցի ուղղությունները խմբային, անհատական, ընտանեկան, համագործակցային, ճամփորդական, նախագծերն են, ֆլեշմոբներ, ծննդյան տոները, ռադիո, TV հաղորդումները, ստուգատեսները, փառատոնները: Ուսումնական տարին կազմված է չորս շրջաններից: Առաջին և երկրորդ շրջանները կազմակերպվում են միասնական ժամատախտակով, իսկ երրորդ և չորրորդ շրջանները ստուգատեսային նախագծային ճամբարներ են: 1-3-րդ դասարաններում իրականացնում ենք «Իմացումի հրճվանք» ծրագիրը: Ըստ ուսումնական պլանի սովորողները անցնում են այս առարկաները՝

  • Մայրենի-5
  • Անգլերեն-2
  • Ռուսերեն-2
  • Մաթեմատիկա-4
  • Ես և շրջակա աշխարհը-2
  • Երաժշտություն, պար-2
  • Կերպարվեստ, տեխնոլոգիա-2
  • Ֆիզկուլտուրա-3
  • Շախմատ և տրամաբանական խաղեր-1
  • Ընտրությամբ գործունեություն-2
Շարունակել կարդալ