Շապիկանկարչություն

Շապիկանկարչությունը կիրականացնենք «Հակաբացիլ Կոմիտաս» կամ «Ես կարողանում եմ» նախագծի շրջանակում:

Օրը՝ մայիսի 14,15,17
Ժամը՝14:00-15:00
Վայրը` Արևմտյան դպրոցի լողափ

Նպատակը՝

  • Սովորող-ծնող-դպրոց համագործակցություն:
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում:

Խնդիրները՝

  • Ծնողներին ներգրավել նախագծի ընթացքին, տարածմանը:

Ընթացք՝

Նարեկ Հակոբյանի օգնությամբ ստեղծում ենք թռչնատառերի էսքիզներ, որի օգնությամբ էլ, ծնողների հետ կնկարենք շապիկներին: Պատրաստի շապիկները կկրենք «Հակաբացիլ Կոմիտաս» համերգ-ֆլեշմոբի ամփոփման օրը:
Տեխնոլոգիական աշխատանքի համար անհրաժեշտ նյութեր՝

  • Էսքիզ
  • Շապիկ
  • Կտորի ներ

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական 19-րդ հավաք

Նպատակը՝ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի կրտսերների 2023-2024 ուսումնական տարվա արդյունքների ամփոփում-ներկայացում


Մայիս ամսվա նախագծեր

Ես կարողանում եմ

Նախագծի մասնակիցներ՝ 1-ին դասարանի սովորողներ
Նախագծի տևողությունը՝ 29․04- 25․05
Նախագծի նպատակը` սովորողին տալ ինքնուրույն ներկայանալու, ինքնաարտահայտվելու հնարավորություն:

Ընթացք

Նախագծի ընթացքում սովորողները ներկայացնում են իրենց կարողությունները։(Կարող են ընտրել ներքոնշյալ վերնագրերից, կամ ինքնուրույն մտածել  նոր վերնագիր)։

  • Ես կարողանում եմ խնամել իմ ընտանի կենդանուն:
  • Ես կարողանում եմ խնամել սենյակային /բակի/ բույսերը:
  • Ես կարողանում եմ երգել /ազգային երգեր/:
  • Ես կարողանում եմ պատրաստել:
  • Ես կարողանում եմ նվագել:
  • Ես կարողանում եմ պարել /ազգային պարեր/:
  • Ես կարողանում եմ հեծանիվ վարել /չմուշկ, անվաչմուշկ, ինքնագլոր/:
  • Ես կարողանում եմ մարզվել:
  • Ես կարողանում եմ ստեղծագործել:
  • Ես կարողանում եմ օգտվել Word, Paint ծրագրերից:
  • Ես կարողանում եմ շախմատ խաղալ:
  • Իմ կարդացած հեքիաթները:
  • Ես կարողանում եմ…………./սովորողն ինքն է ընտրում և ներկայացնում իր կարողությունը/

Իմ մեդիաայբբենարանը

Ժամանակահատվածը՝ մայիսի 1-15
Մասնակիցներ՝ 1.2 դասարանի սովորողներ

Նպատակը՝  Անհատական մեդիաայբբենարանի ստեղծում։

Աշխատանքի ընթացքը՝

Սովորողը հեղինակն է իր մեդիաայբբենարանի:

Սովորողները Paint նկարչական ծրագրով նկարած իրենց աշխատանքները, մուտքագրած բառերը հավաքում-ամբողջացնում են ֆիլմի, պրեզինտացիայի տեսքով։ Ստեղծվում են սովորողների անհատական մեդիաայբբենարաններ:

Նախագծի իրականացման արդյունքում՝

Ստեղծված անհատական մեդիայբբենարանների հրապարակում դասարանական բլոգում։

Զատկի տոնն Աշտարակում

Ամսաթիվ՝ 02.04.2024թ.
Վայր՝ Աշտարակ
Դասարան՝ 1.2
Պատասխանատուներ՝ Մարգարիտ Թամազյան, օգնական՝ Աստղիկ Արսենյան
Ծեսի պատասխանատու՝ Սեդա Թևանյան
Հայրենագիտական երթուղու խորհրդատու՝ հայրենագետ Սոնա Փափազյան
Մեկնում՝ 09:30, Բախշյան այգուց
Ժամանում՝
 13:30, Բախշյան այգի
Երթուղի՝  
Երևան- Աշտարակ-Երևան
Հեռավորություն՝ 21,5կմ, 25 րոպե

Շարունակել կարդալ

 «Ձոն » նախագիծ. Մայրիկատոն

Թեման՝ «Իմ մայրիկի դիմանկարը»

Ունկնդրման երաժշտություն՝ Շոպեն

Նպատակը՝  «Ձոն » նախագծի շրջանակներում ստեղծագործել ջրաներկով և ստեղծել մայրիկների դիմանկարների ցուցահանդես

Շարունակել կարդալ

Այցելություն Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն

«Թումանյանական օրեր» նախագծի ամփոփում

Ներկայացումը՝ «Պոչատ աղվեսը»

Վայրը՝ Հ. Թումանյանի անվ. տիկնիկային թատրոն

Օրը՝  փետրվարի 29

Շարունակել կարդալ