6 տարեկանների հունիսյան մուտքի ճամբարի ամփոփում

Ճամբարային երեք օրերի ընթացքում նոր ընդունվող 6 տարեկանների հետ իրականացրել ենք տարբեր աշխատանքներ։ Այցելել ենք ագարակ, ձիավարել, երգել, մարզվել, լողացել, կատարել տեխնոլոգիական աշխատանք։

Ընդունելության հրավեր

Ես Մարգարիտ Թամազյանն եմ, աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։

Սիրում եմ կարդալ, ճամփորդել։ 2023-2024 ուսումնական տարում աշխատելու եմ առաջին դասարանի սովորողների հետ։

Ողջո՜ւյն, իմ վեց տարեկան բարեկամ: Բարի գալուստ Արևմտյան դպրոցի հետաքրքիր, ստեղծագործական, գունեղ և զարմանահրաշ մոլորակ:

Այստեղ միասին լողալու ենք, ձիավարելու և խնամելու կենդանիներին։ Վարելու ենք հեծանիվ, նկարելու, ծեփելու, երգելու ու պարելու ենք։ Կատարելու ենք բնագիտական փորձեր և ճամփորդելու ենք։ Միասին անցնելու ենք տառերի ու թվերի աշխարհներով, ծանոթանալու մեդիաաշխարհին։

Եթե ուզում ես դառնալ մեր ընկերը և այս ամենի մի մասնիկը, այցելի՛ր Արևմտյան դպրոց։

«Իմացումի հրճվանք» ծրագրի բաղադրիչները՝

  • Մայրենի
  • Մաթեմատիկա
  • Անգլերեն
  • Ռուսերեն
  • Ես և շրջակա աշխարհը
  • Երաժշտություն, պար
  • Կերպարվեստ, տեխնոլոգիա
  • Մարմնակրթություն
  • Շախմատ և տրամաբանական խաղեր
  • Ընտրությամբ գործունեություն

Միջավայրը՝
Լուսավոր, ջեռուցվող և թափանցիկ ուսումնական սրահներ
Տեխնոլոգիական բաց լաբորատորիա
Լողավազան
Կրթական պարտեզ
Խոհանոց

Ուսումնական լրացուցիչ ծառայություններ՝


Ընդունելության հայտարարությունը ենթակայքում

Իմ աշխատանքային գործունեությանը կարող եք ծանոթանալ բլոգում։

Ինքնակենսագրական CVСкачать

Էլեկտրոնային հասցե՝ m.tamazyan@mskh.am
Ծրագրի ղեկավար՝ Գոհար Բալջյան
էլ. հասցե՝ g.baljyan@mskh.am
Արևմտյան դպրոց-պարտեզի կայքը՝ https://west.mskh.am/
Հասցե՝ ՀԱԹ, Ա.Բաբաջանյան 38/1
Հեռախոսահամար՝ (010) 74 21 72