«Ձոն մեղվին» նախագիծ

Ուսումնական մեղվանոցը՝ բաց լաբորատորիա

Նախագծի նպատակը.

Նախագծի խնդիրները.

  • նախապես ծանոթանալ տեղեկատվական նյութին
  • սովորողներին հաղորդել մեղուների մասին կարևոր գիտելիքներ
  • կազմակերպել մեղվախաղեր
  • հետաքրքիր փաստերը ուսումնասիրելով՝ գտնել կապեր մեղվաբուծության և մաթեմատիկայի և այլ գիտությունների միջև
  • կազմել խնդիրներ, առաջարկել ընկերներին
  • ծանոթանալ նոր բառերի հետ՝ նեկտար, ծաղկափոշի, փեթակ, շրջանակ
  • ապրիլ- սեպտեմբեր ամիսներին կազմակերպել հանդիպումներ ուսումնական մեղվանոցում

Նախագծի մասնակիցներ.

սովորողներ, դասավանդողներ, մեղվասերներ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը`

Շուրջտարյա

Ընթացքը.

Նախագիծը բաղկացած է 2 փուլից: Մասնակից յուրաքանչյուր դասարան, խումբ պետք է մասնակցի 2 փուլերին:

  1. Նախապես նախագիծը ուղարկել տվյալ դասարանին, որի հետ պատրաստվում եմ հանդիպել, որպեսզի դասվարի, ընտանիքի անդամների հետ ծանոթանան, պատրաստեն հարցեր: Հանդիպումների ընթացքում զրուցել հրաշագործ մեղուների մասին, քննարկել տեղեկատվական նյութը, փորձել հասկանալ՝ ինչքանով են յուրացրել այն, պատասխանել առաջացած հարցերին:
  2. Հաջորդ  հանդիպումը արդեն Արատեսում կլինի՝ հունիս- սեպտեմբեր ամիսներին: Ճամբարականները կայցելեն մեղվաբուծական լաբորատորիա, կտեսնեն մեղուներին, կծանոթանան մեղվապահական աշխատանքներին, կմասնակցեն այդ աշխատանքներին՝ մեղրաստեղծման շրջանից մինչև մեղրաքամ, պրոֆիլակտիկ ստուգումներից մինչև կերակրում, կանդիի պատրաստում, ձմեռանոց տեղափոխումից մինչև ձմեռանոցից դուրսբերում:

Նախագծի աղբյուրը՝ Արմինե Գոգինյանի բլոգ

Оставьте комментарий