Աշնանային ճամփորդություն

Առաջին դասարանի սովորողների հետ ճամփորդությունից առաջ ուսումնասիրեցինք բնության երևույթները, խոսեցինք աշնանը բնորոշ եղանակի, աշնան ամիսների, մրգերի, բանջարեղենների և երևույթների մասին։ Մուտքագրեցինք աշուն բառը, գրեցինք և նկարեցինք paint ծրագրով, տերևներով կոլաժներ պատրաստեցինք։ Սովորեցինք աշնան մասին բանաստեղծություններ, երգեր, այս ամենը սովորեցինք նաև ռուսերեն լեզվով։ Բավականին մեծ պաշարով ուղևորվեցինք դեպի Ջրվեժի անտառապարկ։ Այնտեղ իրականացրինք լուսանկարչական պլեներ և այդ լուսանկարները ցուցահանդես-վաճառքի ընթացքում զարդարեցին մեր սեղանը։